Մրգեր ու սննդամթերք, որոնք քայքայում են ատամները
PHOTOԻնչպես տեղեկացնում է Past.am-ը, ացտեկները ատամները բուժում էին գոմաղբի մեջ ապրող թրթուրներով, ինչպես նաև պղպեղով: Հիմա բուժման մեթոդները փոխվել են: Սակայն արժի արդյոք ատամներն այնպիսի վիճակի մեջ գցել, որ կարիք առաջանա գնալ բժշկի:
Հատապտուղներ

Ամենավտանգավորն ատամների համար հաղարջն է ու հապալասը: Դրանք պարունակում են մեծ քանակությամբ շաքար ու թթու: Թթուն քայքայում է էմալը, իսկ շաքարը՝ խթանում կարիես առաջացնող բակտերիաների աճը:
Չրեր

Չրերում պարունակվում է մեծ քանակությամբ շաքար, որը բացասաբար է ազդում ատամների առողջության վրա:
Ալկոհոլ

Ալկոհոլը նվազեցնում է թքի արտադրությունը, ինչը նույնպես բացասաբար է ազդում ատամների վրա:
Կոնֆետներ

Կոնֆետի ամբողջ վնասն այն է, որ դրանից հետո բերանում սկսում են արագորեն զարգանալ բակտերիաները՝ կարիեսի մեղավորները:
Սառույց

Ոչ մի պարագայում մի´ կրծեք սառույցը: Վնասը համեմատելի է քար կրծելու հետ:
Արևածաղիկ

Դրանք վնասում են էմալը:
Անչոուսներ ու այլ չորացրած ծովամթերք

Կարող եք կոտրել ատամները:
Ցիտրուսայիններ

Վնասում են ատամներին այդ մրգերում պարունակվող օրգանական թթուները:
Հաց

Հացը նույնպես վնասում է ատամներին՝ առաջացնելով կարիես: Այդ ամենը դեռ բերանում սկսվող քիմիական պրոցեսների պատճառով:
Գազավորված քաղցր ջուր

Թթուն քայքայում է ատամների էմալը, իսկ շաքարը նպաստում է բակտերիաների աճին:
Մրգահյութեր

Կիտրոնաթթուն նույնպես բացասաբար է ազդում ձեր ատամների առողջության վրա:
Կաթ

Կաթը վտանգավոր է ձեր ատամների համար, քանի որ այդ միջավայրում զարգանում են ատամների էմալը վնասող բակտերիաներ:



