Արտաշատցի ըմբիշները Գառնիից վերադարձել են 11 մեդալով
SPORTԳառնիի մարզադպրոցում մայիսի 27-28-ը անցկացված Հովհաննես Աբելյանի գավաթի խաղարկությունում արտաշատցի ըմբիշները նվաճել են 11 մեդալ: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիականհերթափոխի մարզադպրոցի տնօրեն ԳրիգորՍիմոնյանն ասաց, որ բարձր արդյունքներ ցուցադրեցին եւ իրենց քաշային կարգերում մրցաշարի չեմպիոններ դարձան 42 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը եւ 46 կգ քաշային Գենիկ Ասատրյանը: Արծաթե մեդալների արժանացան եւ երկրորդ մրցանակային տեղը գրավեցին 26 կգ քաշային Հայկ Գասպարյանը, 32 կգ քաշային Արայիկ Այվազյանը եւ 58 կգ քաշային Էդգար Սմբատյանը: Երրորդ մրցանակային տեղը գրավեցին վեց ըմբիշներ. 26 կգ քաշային Արման Հայրապետյանը, 29 կգ քաշային Սարգիս Բեգոյանը, 38 կգ քաշային Արմեն Գարամովը, 46 կգ քաշային Լյովա Մանուկյանը, 63 կÕ £ քաշայիններ Պետրոս Ասատրյանն ու Արմեն Պետրոսյանը:
«Այս մրցմանը մեր մարզիկների ցուցաբերած արդյունքներից շատ գոհ եմ: Այն անց էր կացվում դեռահասների միջեւ, այն մարզիկների, որոնք նոր են ոտք դնում այս ասպարեզ, եւ իրենց ոգեւորությունն ու ձեռքբերումը կարող է հիմք հանդիսանալ հետագա ավելի մեծ նվաճումների համար: 18 մարզիկներից 11-ը վերադարձել են մեդալներով, ինչը մեր մարզադպրոցի համար մեծ հաջողություն է: Սա չափազանց ուրախալի փաստ է ու մեծ ձեռքբերում»,- իր խոսքում ընդգծեց մարզադպրոցի տնօրենը:
Ըմբիշներին մարզում են Ռաֆիկ Գոլեցյանը եւ Վարդան Գյուրջյանը:
Մրցաշարին մասնակցում էին ՀՀ բոլոր մարզադպրոցների ավելի քան 450 ուժեղագույն ըմբիշներ: Մրցումներն անցկացվեցին 14-15 եւ 12-13 տարեկանների տարիքային խմբերում: Մրցումներին Արտաշատի մարզադպրոցը ներկայացել էր 18 մարզիկով:
Լիլիթ Մաճկալյան