Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Լուիզա Ներսիսյան. «Յուրաքանչյուր դերասան պետք է մի քիչ էլ հոգեբան լինի»

LIFE

Blognews.am-ը գրում  է.

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը Հայաստանում վաղուց վաստակել է «Համարձակ դերասանուհու» տիտղոսը, թեև  նրա համար այս տիտղոսը փոքր-ինչ զարմանալի է՝ դերասանը կա՛մ պրոֆեսիոնալ է, կա՛մ ոչ։ Թատրոնի հանդիսատեսը սովոր է Լուիզային տեսնել ծայրահեղ տարբեր դերերում։ Թերևս հենց այս բազմազանությունն է պատճառը, որ նա երբեք չի կտրվում հարազատ թատրոնից։ Blognews-ի հետ զրույցում դերասանուհին անկեղծորեն խոսել է մասնագիտական ճանապարհի և ոչ միայն  այդ մասին։

-Լուիզա, հեռուստատեսությունում պարբերաբար ունենում եք դադարի կարիք և ոչ բոլոր նախագծերում եք ներկայանում, սակայն թատրոնում միշտ զբաղվածություն եք ունեցել։ Ինչո՞վ է պայմանավորված, որ թատրոնում դադարի կարիք չեք զգում՝ չնայած  թատրոնն անհամեմատ ավելի շատ էներգիա է խլում դերասանից։

-Հեռուստատեսությունը դերասանին մարդկանց ավելի լայն զանգվածին ներկայանալու հնարավորություն է տալիս, սակայն ոչ  հոգևոր բավարարվածություն։ Թատրոնն է այն վայրը, որտեղ կարող ես էներգիայով ոչ միայն կիսվել հանդիսատեսի հետ, այլև ստանալ։ Հեռուստատեսությունն ու թատրոնը շատ տարբեր են. հեռուստատեսությունում կան նախագծեր, իսկ թատրոնը չի կարող լինել նախագիծ, այն դառնում է կյանքի ձև։ Թատրոնի մարդը հիվանդանում է թատրոնով ու այլևս չի պատկերացնում կյանքն առանց թատրոնի։ Այստեղ փորձաշրջանի երկարատև ընթացքը նաև ինքնաճանաչողական է, ինչը շատ կարևոր է։ Թատրոնն իմ կյանքն  է , հեռուստատեսությունը՝ աշխատանքը։

-Աշխատանք, որի միջոցով գումա՞ր եք վաստակում։

-Հեռուստատեսությունն այդքան գումար վաստակելու միջոց չէ, որքան ուզում ես ինչ-որ աշխատանք անել, որով կարող ես կիսվել հասարակության ավելի լայն զանգվածի հետ, որպեսզի քո աշխատանքին հետևեն նաև դրսում։

  

-Թատրոնում երկար նախապատրաստվում եք ներկայացմանը։ Այն հանդիսատեսի առաջ խաղալուց հետո էմցիոնալ առումով սպառվա՞ծ եք լինում։

-Պետք է կարողանալ պահել բալանսը. եթե մի տեղ էներգիա ես ծախսում, մի տեղ էլ պետք է ձեռք բերես։ Ես ինձ երբեք քամված չեմ զգացել, ոչինչ ինձնից այնքան էներգիա չի խլել, որ չկարողանամ վերականգնվել։ Փորձաշրջանն էներգիայի կորուստ չէ. դա լցվելու պրոցես է. դու ընթացքում այնքան խորություն ես ձեռք բերում, որ ավելի շատ լցվում ես, քան դատարկվում։ Դա դատարկվելու և լցվելու շարունակական պրոցես է։

-Ձեր գործունեության ոլո՞րտն է շատ հասունացրել Ձեզ։

-Կյանքն ու տարիներն են հասունացրել ինձ։ Վստահ եմ՝ եթե այլ մասնագիտություն էլ ընտրած լինեի, կկարողանայի ամբողջովին տրվել դրան և հաճույք ստանալ իմ արած գործից։ Ցանկացած մասնագիտության մեջ կարելի է հասունանալ, պարզապես թատրոնը հնարավորություն է տալիս մի կյանք ապրելով վերամարմնավորել տարբեր  կյանքեր ու կերպարներ, առնչվել տարբեր մասնագիտությունների, մի բան, որ այլ մասնագետներն անել  չեն կարող։ Եթե այլ մասնագիտությունների մեջ ավելի շատ փորձում ես հասարակության մեջ գտնել քո տեղն ու դիրքը, թատրոնում սկսում ես ճանաչել քեզ, մարդուն, հասկանալ մարդու հոգեբանությունը, բնությունն ու տեսակը։ Ես չեմ տարանջատում հոգեբանի և դերասանի մասնագիտությունները, որովհետև յուրաքանչյուր դերասան պետք է մի քիչ էլ հոգեբան լինի։

-Թատրոնի մարդկանց կենսակերպն այլ է. Ձեր կյանքը թատրոնից ներս և դուրս շա՞տ տարբեր է։

-Այո, որովհետև հետաքրքրասեր մարդ եմ և ամեն տեղ չեմ ներկայանում որպես «Լուիզա Ներսիսյան դերասանուհի», ով միայն թատրոնի կյանքով է ապրում։ Ադեկվատ մարդ եմ և կարողանում եմ ինձ ճիշտ դրսևորել այլ միջավայրում։

-Անընդհատ հանդիսատեսի առաջ լինելու դեպքում առաջ է գալիս մի կարևոր խնդիր՝ չսպառվել։ Երբևէ սպառվելու մտավախություն ունեցե՞լ եք։

-Չի եղել մեկ օր, որ թիկնեմ բազմոցին ու ասեմ՝ վերջ, ես հասա երազանքներիս։ Ես անընդհատ պրոցեսի մեջ եմ, միտքս անընդհատ աշխատում է ու ուզում եմ կատարելագործվել, դրա համար սպառվելու մասին մտածելու ժամանակ էլ չկա։ Ես նույնիսկ տասը տարի հետոյի համար ծրագրեր ունեմ։ Ես երբեք չեմ ձգտել լինել սիրելի կամ ոչ։ Ես պարզապես իմ գործն եմ արել։

Եթե դու չմտածես, որ սպառվել ես, հասարակությունն այդպես չի մտածի։

-Դերասանն ամեն անգամ ապրում է կերպարը։ Դժվար չէ՞ ամեն անգամ ապրել այդ կյանքը, էմոցիաները չե՞ն անդրադառնում Ձեզ վրա։ Դերերի ազդեցությամբ դեպրեսիաներ ունեցե՞լ եք։

-Չէ, որովհետև էլի պիտի ասեմ, որ ադեկվատ եմ։ Ես ինձնից շատ բան եմ դնում կերպարի մեջ և այն դարձնում եմ իմը, սակայն  ես խաղի ժամանակ եմ ապրում այն։ Չեմ կարող բացատրել այդ սահմանն ինչպես եմ պահում, սակայն իմ կյանքի երջանիկ փուլում, երբ ունեի ընտանիք, աղջիկս նոր էր ծնվել, «Փնտրվում է տղամարդ» ներկայացման մեջ խաղում էի միայնակ կնոջ։ Թատրոնի ներսում ես այդ միայնակ կինն էի, սակայն մեկ ժամ անց ես էլի երջանիկ էի ու ունեի իմ ընտանիքը։

Ես և՛ խաղում եմ, և՛ ապրում եմ, սակայն կերպարս երբեք չեմ բերում տուն։ Մեր մասնագիտության բարդությունն ու հետաքրքրությունը հենց դրանում է. տեխնիկապես պիտի խաղաս, հոգեպես՝ ապրես։ Ես ցավում եմ, որ ոչ բոլորն են տիրապետում դրան, սակայն համարվում են դերասան։

-Ասում են՝ արվեստի մարդիկ ավելի դեպրեսիվ են։

-Դա այն ժամանակ, երբ մտածում են, որ գնահատված չեն։

-Դուք գնահատվա՞ծ եք։

-Ես գնահատված եմ իմ հանդիսատեսի, ընկերների, ընտանիքի կողմից, իսկ դժգոհողները միայն ստիմուլ են հանդիսանում, որ ես անընդհատ աճեմ։

-Առաջիկա ի՞նչ ծրագրեր ունեք։

-Ես անընդհատ ունեմ ծրագրեր, ուզում եմ նոր բաներ անել, որպեսզի չլճանամ։ Կարծում եմ՝ հիմա նոր քայլ անելու ժամանակն է։ Չեմ կարող շատ բացել չակերտները, սակայն ուզում եմ անել մի բան, որն ինձ է հուզում, գտնել թիմակիցներ, որոնք համակարծիք կլինեն ինձ հետ և արվեստի մեջ կգտնենք մի արտահայտչամիջոց, որում, լինելով արդիական, չենք կորցնի հոգին։ Հիմա շատ նախագծեր կան, որոնք կա՛մ միայն զվարճանք են ապահովում, կա՛մ շատ ծանր հոգեբանական են։ Ուզում եմ գտնել ինձ համար ոսկե միջինը։

-Թիմակիցներ նո՞ր պետք է գտնեք։

-Ոչ, կան մարդիկ, ում հետ համախոհներ ենք՝ Սոս Ջանիբեկյանը, Արշալույս Հարությունյանը, Ռաֆայելը Երանոսյանը, Լուսինեն Երնջակյանը, Բաբկեն Չոբանյանը, Նարինե Գրիգորյանը, Անին Ղազարյանը։ Նրանք շատ հետաքրքիր մտածողություն ունեն։ Արդեն իսկ կա գաղափար, որն ընթացքի մեջ է։

Իմ ու ռեժիսոր, դերասան Արշո Հարությունյանի արվեստի ընկալման ձևը նույնն է՝ կարողանալ թեթևությամբ հոգեբանական շերտեր բացահայտել։ Ես շատ ուրախ եմ, որ նկարահանվել եմ «Սկոտչ և վիսկի» ֆիլմում, որովհետև կարծում եմ, որ Արշո Հարությունյանն այդտեղ մի մեծ քայլ է արել մեր կինոարտադրության ոլորտում: Հայտնություն և նոր թիմակից դարձավ Սոս Ջանիբեկյանը, նա միանգամից ինտեգրվեց մեր թիմի մեջ և հիանալի դերասանական խաղով հետաքրքրացրեց ֆիլմը: Մյուս դերասանների հետ շատ եմ համագործակցել թե՛ բեմում, թե՛ ֆիլմերում, Սոսի հետ դա երկրորդ համագործակցությունն էր և համոզված եմ` ոչ վերջինը:

-Արդեն ունե՞ք նոր համագործակցության պայմանավորվածություն Սոս Ջանիբեկյանի հետ:

-Ավելի շատ պլաններ, նախագծեր, սակայն դրա մասին` ավելի ուշ: Սոս Ջանիբեկյանի և իմ խաղազույգը հետաքրքրել է մի քանի պրոդյուսերների ինչպես Հայաստանում, այդպես էլ` արտասահմանում: Ունենք տարբեր առաջարկներ և համատեղ աշխատելու ծրագրեր:

-Լուիզա, «Սկոտչ և վիսկի»-ն նայելիս Ձեր կերպարը կարծես ասում է` բոլորս էլ ինչ-որ խնդիրներ ունենք, բայց չպետք է զենքերը վայր դնել։ Դուք զենքերը վայր դնող  ու հեռացո՞ղ եք, թե՞ պայքարող։

-Ես պայքարող եմ։

-Այսինքն՝ կարող ես ներե՞լ դավաճանությունը։

-Նայած մենք ինչն ենք համարում դավաճանություն։ Ինձ համար դավաճանությունն ուրիշ շերտ է։ Այն, ինչ բոլորը սովոր են ասել դավաճանություն, ինձ համար դեռ դավաճանություն չէ։

-Իսկ ի՞նչն է դավաճանություն։

-Դա  մի ուրիշ տեղ է թաքնված, երբ քո եսը տրորված է, դիմացինից չես ստանում այն ֆլյուիդներն ու էներգիան, որ  շարժվես առաջ, երբ ինքը քեզ նվաստացնում է, այնպես է անում, որ չես հավատում քո ուժերին։ Այսինքն՝ քո անձը ոտնահարելն է դավաճանություն։ Երրորդ մարդու ներկայությունը պարտադիր չէ, թեև կարող է և լինել երրորդ մարդ, որն այս դեպքում ուղղակի գործիք է, որը ցույց է տալիս, որ դու դավաճանվել ես։

-Սակայն երրորդ մարդու ներկայությունը դեռ արհամարհված զգալու պատճառ չէ՞։

-Ես երբևէ չեմ եղել այդ իրավիճակում ու ենթադրում եմ՝ ինչպիսին կլինի իմ արձագանքը։ Ընդհանուր առմամբ՝ կախված է նրանից, թե երրորդ մարդը որքանով է գլխավոր դերում քո կյանքում՝ անցողի՞կ կերպար է, թե՞ մնայուն։ Եթե անցողիկ է, ինքն  է մեղք, իրեն ուղղակի խղճում ես, որովհետև օգտագործվել է։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League