Արդյոք կարելի է վստահել էքսպրես թեստերին
LIFEՇատերն արդեն ծանոթ են էքսպրես թեստերին հղիությունն ախտորոշող թեստերի օրինակով: Աշխատանքային սկզբունքի հիմքում օրգանիզմում որոշակի վիճակներում արտադրվող նյութերի հանդեպ պատասխանանն է: Արդյունքը երեևում է երիզի վրա: էքսպրես թեստերն այսօր գնել դժվար չէ` վաճառվում են դեղատներում և նույիսկ մսնագիտացված ինտերնետ խանութներում:Նրանք մի շարք դրական կողմեր ունեն , օգնում են խնայել գումար ու նյարդեր: Սակայն արդյո՞ք արդյունքները վստահելի են: Ըստ արտադրողների ճշգրիտ արդյունք ստացվում է 10-ից 9 դեպքում:
Եկեք ծանոթանանք ամենատարածված էքսպրես թեստերին:
Հղիության ախտորոշում
Հղիության էքսպրես թեստի աշխատանքի հիմքում խորիոնային հորմոնի մակարդակի բարձրացումն է, ինչը տեղի է ունենում հղիության ընթացքում: Սակայն, թեստի դրական արդյունք կարող է ստացվել նաև արգանդի որոշակի քաղցկեղների, չբերության դեմ որոշ դեղամիջոցներ ընդունելիս, վիժումից կամ հղիության արհեստական ընդհատումից հետո:Հղիության դեպքում բացասական արդյունք կարող է դիտվել սիրտանոթային համակարգի և երիկամների պաթոլոգիայի, առատ պտղաջրերի պատճառով:
Ինֆարկտի ախտորոշման էքսպրես թեստ
Այժմ կան թեստեր, որոնք կարող են հայտնաբերել սպեցիֆիկ կարդիոմարկերները, որոնց մակարդակը բարձրանում է օրգանիզմում սրտամկանի ինֆարկտի ժամանակ: Արդյունքը պարզ է դառնում 20 րոպեի ընթացքում:
Ալերգիկ կոնտակտային դերմատիտի հայտնաբերում
Այս թեստը կատարում են ալերգիայի ախտադադարի փուլում, սրացումից հետո, հակաալերգիկ դեղերը դադարեցնելուց երեք օր հետո:
Մի քանի երիզների վրա տեղադրված են ամենատարածված 20 ալերգենները:Երիզը մաշկին կրում են երկու օր, այնուհետև հեռացնում են և կես ժամ անց վերլուծում արդյունքը:
Ալերգիկ ռեակցիայի առաջացման պատճառը կարելի է հասկանալ մաշկին մնացած բնորոշ հետքով,որը ճիշտ վերլուծել կարող է մաշկաբանը: Կարևոր է մի քանի կանոնի հետևելը. թեստը չոր պահել, այսինքն հրաժարվել ցնցուղից ու սպորտային պարապմունքներից:
1
KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBank
2
Ameriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New Customers
3
Justice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobya
4
AraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” Award
5
Idram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving Day




