Նյու Յորքում բնակարան Է վաճառքի հանվել 250 մլն դոլար ռեկորդային գնով
INTERNATIONAL NEWSՆյու Յորքի կառուցապատողներից մեկը ծրագրում Է վաճառքի հանել փենթհաուս՝ 250 միլիոն դոլար արժողությամբ. դա գնային առավելագույնի բացարձակ ռեկորդ Է քաղաքի բնակելի անշարժ գույքի շուկայի համար: Քառահարկ շենքը գտնվում Է Կենտրոնական զբոսայգու մոտ կառուցվող 70-հարկանի երկնաքերի մոտ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press-ին:
16 ննջարաններով,17 լոգասենյակներով եւ հինգ պաշտգամբներով փենթհաուսի մակերեսը 23 հազար քառակուսի ֆուտ Է (2,14 հազար քառակուսի մետր):
Հարկաբաժինների սպասարկման համար սեփականատերն ստիպված կլինի ամսական 45 հազար դոլար վճարել: Բնակարանի ամենամյա հարկային վճարների գումարը գերազանցում Է 670 հազար դոլարը:
«Մեծ խնձորի» անշարժ գույքի շուկայի նախորդ գնային ռեկորդը սահմանվել Է 2104 թվականին, երբ One57 90-հարկանի երկնաքերում փենթհաուսը վաճառվեց 100,5 միլիոն դոլարով:



