Քյարամի երազած տունն ենք կառուցում. Քյարամ Սլոյանի եղբայր (տեսանյութ). Tert.am
VIDEOՔառօրյա պատերազմի ժամանակ զոհված Քյարամ Սլոյանի ընտանիքն իր տունը վերակառուցում է: Հակառակորդի կողմից խոշտանգված 20-ամյա երիտասարդի եղբայրը՝ Համիկ Քլոյանը, Tert.am-ին պատմեց, որ իրենց նախկին տունը, որը խրճիթի էր նման, շուտով կդառնա «երկու սպալնյայով նորմալ տուն»:
Համիկը նշեց, որ տանն առանձին անկյուն է հատկացվելու եղբոր համար, որտեղ փակցնելու են նրա մեծ լուսանկարը, մեդալները, հագուստը և այլ իրեր, որոնք հայրը վերջերս Ղարաբաղից էր բերել:
«Քյարամի երազած տունն ենք կառուցում, ախպորս երազած տունը կառուցվավ, դրանով եմ հանգիստ»,- նշեց եղբայրը:
Հիմա Քյարամի մեծ ընտանիքը բնակվում է հորեղբոր տանը, ծրագրում են 20 օրից տեղափոխվել նոր տուն:

Մանրամասները Tert.am-ի տեսանյութում։
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



