ՌԴ-ի ու Բելառուսի միջև գազային հարցի շուրջ բանակցությունները կրկին ձախողվել են
INTERNATIONAL NEWSՌուսաստանի և Բելառուսի միջև գազային հարցի շուրջ բանակցությունները կրկին ավարտվել են առանց արդյունքի: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «gazeta.ru»-ին:
Ռուսաստանի պատվիրակությունը ղեկավարում էր փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը, Բելառուսի պատվիրակությունը` Վլադիմիր Սեմաշկոն: Կողմերը քննարկել են գազի գնին վերաբերող հարցեր: Կողմերի հանդիպումը կայացել է, սակայն որոշում առայժմ չկա:
Ավելի վաղ Ռուսաստանի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովիկը հայտարարել էր, որ Բելառուսը Ռուսաստանից չի ստանա զեղչեր: Բելառուսի Էներգետիկայի նախարարությունում էլ հայտարարել էին, որ ցանկանում են երկու անգամ իջեցնել ռուսական գազի գինը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



