Հայտնիները պլաստիկ վիրահատություններից առաջ ու հետո
LIFEԲազմաթիվ աստղեր հանուն իրենց կարիերայի, փառքի ու «հավերժ երիտասարդության» համարձակվում են դիմել անգամ պլաստիկ վիրահատության: Նրանք փոքրացնում են քիթը, գելով ծավալ հաղորդում շուրթերին, մյուսները հակառակը՝ մեծացնում են հետույքը՝ իդեալական կազմվածք ստանալու համար,-գրում է Past.am-ը:
Բայց արդյո՞ք պլաստիկ վիրահատությունը օգնում է վերացնել թերությունները:
Նիկոլ Քիդմանը 2013-ին պաշտոնապես խոստովանել է, որ օգտվել է բոտոքսից, սակայն չի դիմել վիրահատության: Նիկոլը՝ 1992-ին ու 2014-ին:

Daily Mail-ը Տերի Հեթչերի «նոր դեմքը» անվանեց «ժամանակի մեջ սառած»: Երբ «Հուսահատ տնտեսուհիները» սերիալի աստղը հայտնվեց երեկույթին, բոլորը շոկի էին մատնվել նրա դեմքը տեսնելով:

Ռենե Զելվեգերը՝ 2013թ. փետրվարին ու 2014թ. հոկտեմբերին

Մեգան Ֆոքսը՝ 2005-ին ու 2014-ին:

Այսպես է իրեն «երիտասարդացրել» Դոնաթելլա Վերսաչեն: Մոդելյերը՝ 1998-ին ու 2014-ին:
Դերիլ Հաննան՝ 2001-ին ու 2014-ին: 
Ամերիկացի սուպերմոդել Ջենիս Դիքինսոնը խոստովանել է, որ իր կյանքի իմաստը պլաստիկ վիրաբուժությունն է: Դիքինսոնը՝ 1978-ին ու 2014-ին:

Լինդսի Լոհանը՝ 2004 ու 2014 թվականներին: 
Lil’ Kim-ը՝ ամերիկացի հիփ-հոփ երգչուհին՝ 2002-ին ու 2013-ին:
«Թվին Փիքս» սերիալի դերասանուհի Լարա Ֆլին Բոյլը այսպես իրեն «վերափոխեց»:
Մելանի Գրիֆիթը՝ 1987-ին ու 2014-ին:
Քորթնի Լավի գեղեցկությունից հետք չի մնացել:
Մեգ Ռայանը՝ 1998-ին ու 2013-ին
69-ամյա Շերը չի թաքցնում իր համակրանքը գեղեցկությունը լավացնող տարբեր մեթոդների նկատմամբ: Շերը՝ 1966-ին ու 2013-ին:
Միկի Ռուրկը խոստովանում է, որ սիրողական բռնցամարտն այլանդակել է իր դեմքը, ու որ ամենավատն է՝ ինքը դիմել է պլաստիկ վիրաբույժի օգնությանը: Ռուրկը՝ 1991-ին ու 2014-ին:




