Yerevan, 25.April.2026,
00
:
00
BREAKING


Կենդանակերպի նշանների վախերն ու բարդույթները

LIFE

Իդեալական մարդիկ գոյություն չունեն: Բայց մենք, միևնույն է, մեր մեջ գտնում ենք մի շարք թերություններ, որոնք մեր մեջ ծնում են վախեր և բարդույթներ: Քննենք Կենդանակերպի նշանները և նրանց բարդույթավորվածության և իրենք իրենցից անբավարարվածության աստիճանը:

Խոյերն իրենց ամբողջ տեսքով կարող են ցույց տալ բնավորության ուժը և ուրիշի կարծիքից անկախ լինելը: Սակայն հոգու խորքում նրանց մեջ վախ կա, որ նրանք չեն կարող հասնել իրենց նպատակին: Սրանում է նրանց խոցելիությունը: Նրանք զգուշանում են, որ ամեն ինչ մի վայրկյանում փուլ կգա: Բացի այդ, Խոյերը վախենում են միայնությունից և անգործությունից:

Ցուլերի մոտ ամբողջ կյանքի ընթացքում կարող են ավելանալ վախերն ու բարդույթները: Նրանց գլխավոր վախը կայանում է կայունության կորստի մեջ: Մնալ միայնության մեջ առանց գոյության միջոցների, դա նրանց համար աղետ է: Բացի այդ, նրանք մեծ սթրես են տանում նոր ծանոթությունից առաջ: Հոգու խորքում Ցուլերն իրենց այնքան էլ հետաքրքիր չեն համարում, որպեսզի շատ ծանոթներ և ընկերներ ունենան:

Երկվորյակները չունեն ոչ մի տեսակի բարդույթ: Սակայն վախեր նրանք, այնուամենայնիվ, ունեն: Նրանք վախենում են կորցնել սիրած գործը և մարդկանց: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները վախենում են միայնությունից և աջակցության բացակայությունից: Երկվորյակներին միշտ անհրաժեշտ է իրենց օգտակար զգալ:

Խեցգետինները բարդույթավորված մարդիկ են: Նրանք միանգամայն կարող են իրենց արտաքինում գտնել այն, որն իրենց մեջ ամոթ կառաջացնի: Ամբողջ դժբախտությունը նրանում է, որ Խեցգետինները շատ բուռն են արձագանքում ուրիշների կարծիքին, և նրանց համար միևնույն չէ շրջապատի դիրքորոշումը: Բացի այդ, Խեցգետինները վախենում են ֆինանսական անկայունությունից: Նրանք դժվարությամբ են տանում յուրաքանչյուր փոփոխություն, դրա համար հաճախ վախենում են ինչ-որ բան փոխել իրենց կյանքում:

Առյուծները, չնայած իրենց արտաքին անխռովությանը, տառապում են որոշ վախերից և բարդույթներից: Նրանք համարում են իրենց իդեալական, սակայն հոգու խորքում գիտակցում են, որ իրենք կատարյալ չեն, և, որ մի շարք թերություններ ունեն, որոնք խնամքով փորձում են թաքցնել: Առյուծները հիմնականում վախենում են այն բանից, որ կարող են պարտվել և մնալ երկրորդական դերերում:

Կույսերը ռացիոնալ և պրակտիկ են, իրենց նկատմամբ պահանջներ են ներկայացնում, որոնք իրենց կարծիքով՝ կհասցնեն կատարելության: Կույսերը բացահայտ կարող են խոսել իրենց թերությունների մասին, բայց միևնույն ժամանակ բարդույթավորվում են իրենց արտաքինից: Կույսերը հիմնականում վախենում են հանկարծակիությունից և փոփոխություններից:

Կշեռքները հիմնականում բարդույթավորվում են չկայացված լինելուց և հասարակության մեջ դիրքից: Եթե նրանք այնքան էլ շատ բանի չեն հասել կյանքում, ապա դա կարող է նրանց անհարմար վիճակի մեջ գցել: Բացի այդ, նրանք վախենում են չհասկացված լինելուց: Նրանք վախենում են նաև նոր բան սկսելուց:

Կարիճները միշտ զգում են իրենց առավելություններն ուրիշների հանդեպ, և դա նշանակում է, որ նրանք խնամքով թաքցնում են իրենց վախերն ու բարդույթները: Իրականում այս համաստեղության մարդիկ տառապում են բազմաթիվ վախերից: Օրինակ, նրանք վախենում են մնալ առանց աշխատանքի: Նրանք վախենում են նաև ամենօրյա կենցաղից:

Աղեղնավորները չեն կարողանում ընդունել պարտությունը: Կենդանակերպի այս նշանի մարդիկ վախենում են գործերից դուրս մնալ: Հենց դրա համար նրանք ամեն ջանք գործադրում են, որպեսզի լավ դիրք գրավեն հասարակության մեջ և կայունություն ձեռք բերեն: Աղեղնավորները կարող են անհարմարություն զգալ նրանից, ինչ անում են:

Այծեղջյուրները հաճախ տառապում են իրենց արտաքինից, սակայն ժամանակի հետ նրանք սկսում են իրենց ընդունել այնպիսին, ինչպիսին կան: Նրանք կարող են բարդույթավորվել նաև իրենց չափազանց զսպվածությունից: Այծեղջյուրները վախենում են կորցնել իրենց բոլոր ձեռքբերումները, վախենում են մնալ առանց փող և ընկերներ:

Ջրհոսները սարսափելի բարդույթավորվում են, եթե իրենց վրա ինչ-որ պատասխանատվություն են վերցնում: Նրանք միշտ կմտածեն, որ չեն կարող հաղթահարել: Այդ անվստահությունն աաջացնում է մի շարք վախեր: Օրինակ, այս համաստեղության մարդիկ վախենում են ելույթ ունենալ ժողովրդի առջև, նրանք դողում են միայն այն մտքից, որ պետք է ինչ-որ բան անեն մարդկանց աչքի առջև: Բացի այդ, Ջրհոսը շատ է վախենում գորշ առօրյայից:

Ձկները, թերևս, ամենաբարդույթավորված և էմոցիոնալ խոցելի մարդիկ են: Նրանք ուժեղ կախված են ուրիշների կարծիքից, որը և առաջացնում է բազում վախեր: Ձկները վախենում են տարօրինակ երևալ, վախենում են միայնությունից, չհասկացված լինելուց և աջակցության բացակայությունից: Նրանք միշտ դժգոհ են իրենց արտաքին տվյալներից, որը կարող է դառնալ մարդկանց հետ շփվելու ժամանակ Ձկների վախի պատճառ:

 

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation