Պիրլո. Հույս ունեմ՝ Իտալիային կհաջողվի հաղթել Եվրոպայի առաջնությունում
SPORT«Նյու Յորք Սիթիի» կիսապաշտպան Անդրեա Պիրլոն հայտարարել է, որ Իտալիայի հավաքականի՝ Եվրոպայի առաջնության հայտացուցակում չընդգրկվելն իր համար հիասթափության պատճառ չէ:
-Ես զրուցել եմ մարզչի հետ և տեղյակ եմ եղել նրա մտադրություններից: Ես հիասթափված չեմ: Ամբողջ մրցաշրջանի ընթացքում շփվել եմ Կոնտեի հետ: Նման որոշումները երկու կողմերի բանակցությունների արդյունքում են կայացվում: Հույս ունեմ՝ Իտալիային կհաջողվի հաղթել Եվրոպայի առաջնությունում՝ չնայած լուրջ մրցակցություն է լինելու: Պարզապես եկեք հուսանք, որ իմ ընկերները կկարողանան նվաճել տիտղոսը,-ասել է Պիրլոն «Sky Sports»-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության խմբային փուլում Իտալիայի հավաքականը մրցելու է Բելգիայի, Շվեդիայի և Իռլանդիայի հավաքականների հետ
1
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
2
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
3
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...



