ԴԱՀԿ ծառայությունը դարձել է Դատական կատարողների միջազգային միության լիիրավ անդամ
INTERNATIONAL NEWSԻսպանիայի մայրաքաղաք Մադրիդում Դատական կատարողների միջազգային միության 22-րդ կոնգրեսի ընթացքում այսօր ստորագրվել է Հայաստանի հարկադիր կատարման ծառայության՝ Դատական կատարողների միջազգային միության լիիրավ անդամ դառնալու մասին արձանագրային փաստաթուղթ:
Այս մասին հայտնում են Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության լրատվական ծառայությունից։
Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը և Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենը:
Այսպիսով, 85 անդամ երկիր ունեցող Դատական կատարողների միջազգային միությունը համալրվեց ևս մեկ անդամով՝ Հայաստանի հարկադիր կատարման ծառայությունով:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



