Ստամոքսի վիրահատությունից հետո 120 կգ կշռող կինը վերածվել է «10 տարեկան երեխայի» (լուսանկարներ)
LIFEԿինը հավելյալ քաշի պատճառով իրականացրել է ստամոքսի օղակավորում և վիրահատությունից հետո սկսել է արագորեն կորցնել քաշը, ինչի պատճառով հայտնվել է մահվան շեմին:
51-ամյա Թրեյսի Մաքլաֆլինը վիրահատության է ենթարկվել 2010թ.: Այդ ժամանակ նա կշռել է 120 կգ` 147 սմ հասակի դեպքում: Երկու երեխաների մայրը վիրահատությունից հետո 1 տարվա ընթացքում կորցրել է 63 կգ, որից հետո կրկին նիհարել է՝ ընդհուպ մինչև 35 կգ:

Ներկայում նրա մարմնի զանգվածի ինդեքսը 16 է՝ այն դեպքում, երբ առողջ ցուցանիշը 18.5-ից մինչև 25 է:
Այսօրվա դրությամբ Թրեյսին այնքան թույլ է, որ ստիպված է օրվա մեծ մասն անցկացնել անկողնում:

Բժիշկների փոխանցմամբ` քաշի հետագա կորուստը նրա համար կարող է մահացու լինել:
Կինը ներկայում կրում է 10 տարեկան երեխայի համար նախատեսված հագուստ:
1
AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects
2
Ucom Announces the Launch of Its Carbon Footprint Management Program
3
AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects
4
Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank
5
IDBank and Idram participate in Career City Fest



