Սպիտակ տան պահպանության ծառայությունը ձերբակալել է ցանկապատի վրայով փաթեթ նետած կնոջը
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախագահի պահպանության համար պատասխանատու Գաղտնի ծառայության աշխատակիցները ձերբակալել են մի մարդու, որը, ենթադրաբար, կասկածելի փաթեթ Է նետել Վաշինգտոնում Սպիտակ տան ցանկապատի վրայով: Մայիսի 30-ին այս մասին հայտնել Է WTOP ռադիոկայանը:
Ըստ Associated Press-ի տեղեկատվության՝ ձերբակալվել Է մի կին: Կասկածելի փաթեթը, որի պատճառով փակվել Է Բարաք Օբամայի նստավայրի հյուսիսային մասի մուտքը, ուսումնասիրում են սակրավորները: Նախնական տվյալներով՝ դրա մեջ եղել են թղթեր: Պատահարի վայր են ժամանել ոստիկանությունը եւ փրկարարական ծառայությունները:
Նախագահ Բարաք Օբաման ինքն արտակարգ պատահարի պահին եղել Է Սպիտակ տանը: Երեւանի ժամանակով ժամը 23:40-ի դրությամբ նստավայրի շրջափակումը հանված Էր, հաղորդել Է Reuters-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



