Իսրայելի վարչապետը հայտնել է Թուրքիայի հետ հաշտեցմանը մոտ լինելու մասին
INTERNATIONAL NEWSԻսրայելի վարչապետ Բենյամին Նեթենյահուն ԱՄՆ-ից կոնգրեսականների մի պատվիրակության ընդունելության ժամանակ հայտարարել է, որ իրենք շատ մոտ են Թուրքիայի հետ հաշտեցմանը: Այս մասին տեղեկացնում է Haaretz պարբերականը:
Իսրայելի վարչապտը, սակայն, նշել է, որ պետք չէ ակնկալել, թե հարաբերությունները կվերադառնան 10 տարի առաջվա մակարդակին, սակայն դրանց կարգավորումը դրականորեն կնպաստի երկու կողմերի շահերին:
Իսրայելցի բարձրաստիճան մի պաշտոնյա Haaretz-ին հայտնել է, որ Թուրքիայի հետ բանակցություններում միակ խոչընդոտն այն է, որ իսրայելական կողմը պահանջում է թուրքական կողմից փակել Ստամբուլում «Համաս»-ի ներկայացուցչությունը: Այս հարցի շուրջ է, որ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



