Փաստաբանների պալատի բակում կբացվի Մխիթար Գոշի հուշարձանը
SOCIETYԱյսօր ՀՀ փաստաբանների պալատի վարչական շենքի բակում՝ Զաքիյան 2 հասցեում, տեղի կունենա Մխիթար Գոշի հուշարձանի բացման արարողությունը: Վաղ միջնադարի Վարդապետի դիմաքանդակի հեղինակն է հայտնի քանդակագործ, քանդակային կոմպոզիցիաների վարպետ Ղուկաս Չուբարյանը (Չուբարը):
Հուշարձանը Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատին նվիրաբերել է ՀՀ վաստակավոր բժիշկներ, բարերարներ Կառլեն եւ Սառա Եսայանների ընտանիքը։ Արարողությանը մասնակցելու են իրավական, քաղաքական համակարգի բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Նշենք, որ բարերար Սառա Եսայանի օժանդակությամբ է վերանորգվում նաեւ իր ամուսնու անունը կրող՝ Երեւանի Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկան:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



