7,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թայվանի ափերի մոտ
INTERNATIONAL NEWSՀզոր երկրաշարժ Է տեղի ունեցել Թայվանի հյուսիսարեւելյան ծովափի մոտ: Դրա մագնիտուդը, ըստ կղզու կենտրոնական օդերեւութաբանական վարչության գնահատումների՝ կազմել Է 7,2:
Ինչպես ճշտել Է գերատեսչությունը, ստորգետնյա ցնցման Էպիկենտրոնը գտնվում Էր Խաղաղ օվկիանոսի ջրատարածքում՝ Ցզիլուն նավահանգստային քաղաքից 73 կիլոմետր հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը գտնվում Էր 271,3 կիլոմետր խորության վրա, ծովի տակ:
Տարերքի հարվածներն ամենից ուժեղ են զգացել Իլանի, Խուալյանի եւ Նանտոուի գավառների բնակիչները: Երեքբալանոց տատանումներ Է գրանցվել նաեւ Թայվանի Թայբեյ վարչական կենտրոնում: Զոհերի եւ ավերածությունների, ինչպես նաեւ ցունամիի սպառնալիքի վերաբերյալ տվյալներ չեն ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



