Հնդկաստանում առնվազն 17 մարդ Է զոհվել զինապահեստում բռնկած հրդեհի հետեւանքով
INTERNATIONAL NEWSՀնդկաստանի Մահարաշտրայի նահանգի Փուլգաոն քաղաքի զինապահեստում բռնկած հրդեհի զոհ են դարձել երկրի զինված ուժերի առնվազն 17 զինծառայողներ, ներառյալ երկու սպաներ: Այդ մասին հայտնել են Հնդկաստանի զանգվածային լրատվամիջոցները:
Տեղի զինվորական հրամանատարության ներկայացուցիչը լրագրողներին հավաստել Է զոհերի առկայությունը, ինչպես նաեւ հայտնել Է եւս 17 տուժածների մասին:
ԶԼՄ-ների տեղեկատվությամբ՝ հրդեհի պատճառներն առայժմ չեն պարզվել: Վկայակոչելով ականատեսների հակասական վկայությունները՝ նշվում Է, որ բռնկմանը պայթյուն Է նախորդել: Այլ տվյալներով՝ պայթյունի պատճառը հենց հրդեհն Է եղել:
Դրա հետ մեկտեղ, ինչպես նշվում Է, առայժմ չի հաջողվել մարել կրակը, մերձակա գյուղերի բնակիչները տարահանվել են, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



