Yerevan, 19.April.2026,
00
:
00
BREAKING


«Գազմպրոմ»-ն արել է առավելագույնը. ընկերության ղեկավարը` գազի սակագնի 9.3 դրամով էժանացման մասին

SOCIETY

 Սպառողների համար բնական գազի սակագնի 9.3 դրամով էժանացումն առավելագույնն է,  որ կարող էր անել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ընկերության Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը: «Ընկերությունն առաջարկը ներկայացրել է, և, եթե առաջարկը հիմնավոր չլիներ, այստեղ աշխատում են բանիմաց, գրագետ մարդիկ, մասնագետներ, իհարկե հնարավորություն դեպքում իրենք կփոխեին: Դա մաքսիմալն է, որ կարող էինք անել»,-ասաց Վարդան Հարությունյանը: Անդրադառնալով հարցին, որ սահմանին գազի գինն անհամեմատելիորեն էժան է, քան այն վաճառվում է հայաստանաբնակ սպառողներին, ինչ գործոններ են ազդում սակագնի ձևավորման վրա` ընկերության ղեկավարը նշեց. «Վերջնական սակագինը ձևավորվում է` ՀՀ օրենքներին համահունչ: Բազմաթիվ գործոններ են ազդում դրա վրա` պահպանման, շահագործման ծախսերը, ներդրումները, որոնք պետք է արվեն, որպեսզի վաղը, մյուս օրը հետագա սերունդները ունենան հուսալի գազամատակարարման համակարգ: Գազատրանսպորտային համակարգում ունենք 50 տարվա խողովակներ, դրանք մեր պապերի թողած խողովակներն են, ուզում եք` ոչինչ չանե՞նք, ոչինչ չթողնե՞նք մեզանից հետո»:

Վարդան Հարությունյանը տեղեկացրեց, որ սպառողների համար գազի սակագնի իջեցումը չի ազդի ընկերության շահույթի վրա: «Ընկերության շահույթը չի փոփոխվել, ինչպես եղել է նախկին սակագնով, այդպես էլ մնացել է նույնը»,-հավելեց նա: Ինչ վերաբերում է ներդրումներին, որոնք ընկերությունը պատրաստվում է կատարել, արդյոք դրանք փոփոխության կենթարկվեն, Հարությունյանը թվային տվյալներ չներկայացրեց` նշելով, որ դրա մասին հանրությունը կտեղեկանա ներդրումային ծրագրի հաստատումից հետո: «Մենք հիմա մշակում ենք մինչև 2030 թվականի գազամատակարարման զարգացման գլխավոր հատակագիծը, այն ներկայացվել է կառավարության հաստատմանը: Այդ ծրագիրը հաստատվելու դեպքում կիմանաք, թե որ տարվա կտրվածքով որքան ներդրում է կատարելու ընկերությունը գազմատակարարման ու գազաբաշխման համակարգի վերազինման համար»,-հավելեց պաշտոնյան:

Հնչեց նաև հարց արտադրական հզորությունները մեծացնելու մասին, ինչի առնչությամբ «Գազպրոմ Արմենիա»-ի ղեկավարը հայտնեց, որ դրա անհրաժեշտություն միշտ կա: «Եթե ունենանք արտադրական հզորությունների աճ, կունենանք գազի սակագնի նվազում: Քանի որ մեր ծախսերը մնում են հաստատուն, քանակի ավելացումը բերելու է սպառվող գազի ծավալների աճի, հետևաբար`սակագնի նվազման»,-նշեց Վարդան Հարությունյանը: Նա շեշտեց, որ ընկերությունը պատրաստ է աջակցել ու հատուկ վերաբերմունք ցուցաբերել ներդրողներին: «Ընկերությունը պատրաստ է կանգնել ներդրողների կողքին, եթե լինի համապատասխան առաջարկ, որը կբերի գազի ծավալի կտրուկ ավելացման: Հատուկ վերաբերմունք կցուցաբերենք»: Իսկ թե ինչ է նշանակում «հատուկ վերաբերմունք», Վարդան Հարությունյանն ասաց. «Ուրիշ սակագնով գազ կմատակարարենք, եթե կարողանանք մեծ ծավալի գազի սպառում ապահովել, դրանից կօգտվի ոչ միայն արտադրողը, այլև անհատ սպառողը»,-ավելացրեց նա:

ՀԾԿՀ որոշմամբ`գազի սակագինը նվազեց. սպառողը հուլիսի 1-ից 156-ի փոխարեն կվճարի 146.7 դրամ:

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers