Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


«Այս ճամպրուկը միշտ քեզ հետ տար և միշտ վերադարձիր ինձ մոտ». Միքայել Պողոսյանի ծննդյան անակնկալն ու ամենամեծ երազանքը

LIFE

Aysor.am-ը գրում է.

Հայկական կինոյի մեր ժամանակների ամենավառ անհատականություններից մեկը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Aysor.am-ը շնորհավորելով սիրված արտիստին՝ հետաքրքրվեց՝ որտեղ և ինչ միջավայրում է պատրաստվում անցկացնել տոնական օրը:

«Օրս արդեն իսկ սկսել եմ եկեղեցում, այնուհետև այցելել եմ ծնողներիս շիրիմներին: Միշտ այս օրերին կամ պրեմիերա եմ ունենում, կամ՝ որևէ մրցանակի արժանանում: Այս անգամ, փաստորեն, պրեմիերայի տարի է. այսօր «Երկրաշարժ» ֆիլմի փակ դիտումն է լինելու, որից հետո օրվա մյուս կեսը կանցկացնեմ ընկերներիս շրջապատում, կվայելեմ նրանց ներկայությունը», - մեզ հետ զրույցում նշեց հոբելյարը:

Նա հիշեց, որ նախորդ տարի այս օրը Գանձասարում էր: Ի դեպ, եկեղեցի այցելելը նրա համար ոչ թե ծննդյան օրվա պարտադրանք է, այլ կյանքի ուղենիշ. «Եկեղեցին ինձ համար հանգստանալու հրաշալի վայր է, որտեղ կարելի է ձերբազատվել բոլոր սխալներից»:

Դերասանն աղմկոտ երեկոներ չի սիրում, նախընտրում է լինել համեստ, բայց մտերմիկ շրջապատում: «Ինձ համար ամենաջերմ, մտերիմ ընկերների կողքին լինելուց առավել մեծ նվեր չկա: Օրինակ, այսօր առավոտյան ընկերս զանգահարեց ու շնորհավորեց ինձ: Նա լուրջ վիրահատություն է տարել ու դրանից հետո առաջին բանը, որ արել է՝ ինձ զանգահարելն ու շնորհավորելն է: Դրանից մեծ նվեր կարո՞ղ է լինել: Առողջություն եմ ցանկանում ընկերոջս, առողջ սիրտ ունի, Փառք Աստծո», - ընդգծեց նա:

Ծննդյան օրվա կապակցությամբ հոբելյարին առաջին շնորհավորողը եղել է կրտսեր դուստրը, ով առանձնացել է նաև ինքնատիպ նվերով: «Աղջիկս նույնիսկ մեկ օր շուտ ինձ շնորհավորեց: Նրանից մի հրաշալի նվեր ստացա, ինչպիսին իմ կենսագրության մեջ դեռևս չեմ ունեցել. մեծ ճամպրուկ է սարքել, մեջը ծաղիկներ տնկել ու հետևյալ գրառումը կատարել. «Այս ճամպրուկը միշտ քեզ հետ տար և միշտ վերադարձիր ինձ մոտ»: Այն արդեն դարձել է տան ամենակարևոր զարդը», - ժպիտով պատմեց Միքայել Պողոսյանը:

Ամեն տարիք իր հետ բերում է նոր ձեռքբերումներ, ցավոք, հաճախ՝ նաև կորուստներ: Անդրադառնալով տարվա ձեռքբերումներին, ինչու ոչ, նաև կորուստներին՝ մեր զրուցակիցը նշեց. «Այս տարի այնքա՜ն կորուստներ ենք ունեցել… Այնքան եմ ցավում, որ շատ կարևոր, հարազատ, ինձ համար թանկ մարդիկ այլևս այս տարածության մեջ չեն: Ինչ վերաբերում է ձեռքբերմանս, ապա լավ խումբ եմ հավաքել ու հնարավորություն ունեմ կրկին ստեղծագործելու. խաղարկային ֆիլմ եմ սկսել հայ և ռուս լավագույն ֆիլմարտադրողների միաբանությամբ: Փակագծերը մի փոքր ավելի ուշ կբացեմ, խոստանում եմ»:

Ի դեպ, մեկ շաբաթ առաջ ընկերներով հիմնեցին «Miaban» ֆոնդը, որի առաքելությանը ընթերցողը կարող է ծանոթանալ՝ այցելելով «miaban.am» հասցեով: «Այս կերպ Պարգև սրբազանի հետ նշեցինք մեր 50-ամյա ընկերությունը: Ֆոնդի միջոցները ծառայելու են միայն մշակութային նախագծերին. մենք ներկայացնում ենք նման պրոյեկտներ և մարդկանց առաջարկում ներդրումներ անել դրանց իրականություն դառնալու համար», - տեղեկացրեց դերասանը:

Ծննդյան տոնին բարեմաղթանքների պակաս ոչ-ոք չի զգում: Սակայն, յուրաքանչյուրս մեր ներսում մեր իսկ ցանկությունն ենք բարձրաձայնում՝ հույս ունենալով, որ այն իրականություն կդառնա: «Այս իրականությունը յուրաքանչյուրս յուրովի մեկնաբանելու, տեսնելու հնարավորություն ունենք: Ամեն մեկս մի բան է տեսնում… Ցանկանում եմ խաղաղ երկնքի տակ լավատեսորեն շրջապատիս նայել: Այն մարդիւկ, ովքեր ստեղծված են արարելու և պահպանելու մեր ինքնությունը, դեմքը՝ կայուն լինեն, չհուսահատվեն: Կարողանան անել այն, ինչի համար Աստված իրենց աշխարհ է բերել», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Ժողովրդական արտիստը:


Նելլի Մարգարյան

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League