Թրամփը հանրապետական Միթ Ռոմնիին հիմար է անվանել
INTERNATIONAL NEWSՀանրապետական Ռոնալդ Թրամփը մի շարք էպատաժային հայտարարություններ է արել իր մրցակիցների հասցեին: Նա «հիմար» է անվանել Հանրապետական կուսակցության ամենաազդեցիկ անդամներից Միթ Ռոմնիին, ով 2012թ-ին ԱՄՆ նախագահի թեկնածու էր ու ընտրություններում պարտվել էր Բարաք Օբամային:
«Ես Միթ Ռոմնիի երկրպագու չեմ: Նա պարտվեց ընտրություններում, որոնցում պետք է հաղթեր: Նա նման է հիմարի»,- ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Նովոստի» գործակալությունը, ասուլիսի ժամանակ հայտարարել է Թրամփը:
Ռոմնին հրապարակայնորեն հանդես էր եկել Թրամփի դեմ: ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել, որ նա մշակում է հատուկ պլան՝ միլիարդատերի նախընտրական քարոզարշավը տապալելու համար:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



