Պետքարտուղարությունը նախազգուշացրել է ֆուտբոլի առաջնության ժամանակ Եվրոպայում ահաբեկչությունների մասին
INTERNATIONAL NEWSԱՄՆ պետքարտուղարությունն ահաբեկչությունների սպառնալիքի մասին նախազգուշացում է տարածել այն ամերիկացիների համար, որոնք մտադիր են այս ամառ Եվրոպա մեկնել:
Հաղորդագրության համաձայն, ամռան ամիսներին Եվրոպա այցելող զբոսաշրջիկները կարող են ահաբեկիչների թիրախում հայտնվել, որոնք հարձակումներ են ծրագրում հանրային վայրերում, հատկապես՝ խոշոր միջոցառումների ժամանակ:
Ըստ «Ինտերֆաքս»-ի, միջոցառումների թվում, որոնք կարող են ահաբեկիչների հարձակումների թիրախում լինել, պետքարտուղարությունը նշել է Ֆրանսիայում Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը, ինչպես նաեւ Երիտասարդության համաշխարհային օրը, որի առիթով Կաթոլիկ եկեղեցին հանդիսություն է կազմակերպելու լեհական Կրակովում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



