Ուլյուկաեւը նշել է նավթի հավասարակշռված գինը. մեկ բարելը՝ 50 դոլար
ECONOMICSՆավթի գինը ներկայում հասնում է նոր հավասարակշռված մակարդակի՝ «մեկ բարելը՝ 50 եւ ավելի դոլար»: Ըստ «Ինտերֆաքս»-ի, այս մասին ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը հայտարարել է Շտուտգարդում գերմանական բիզնեսի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ:
«Ներկայում նավթի գները որոշակիորեն վերականգնվում են: Հավանաբար, դրանք այդքան բարձր չեն լինի, որքան մի քանի տարի առաջ»,- նշել է նա:
«Բայց դա նաեւ անհրաժեշտ չէ. հիմա շուկան նոր հավասարակշռության մեջ է, եթե խոսենք նավթի մասին, ապա մեկ բարելի դիմաց 50 եւ քիչ ավելի դոլար գինն է, ինչը նորմալ է ե՛ւ մատակարարների, ե՛ւ սպառողների համար»,- հայտարարել է Ուլյուկաեւը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



