Ռուսաստանում սպանություն կատարելու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել
SOCIETYՈստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության եւ Մալաթիայի բաժնի ծառայողները մայիսի 31-ին, ժամը 14.30-ին, Երեւանի Միքայելյան փողոցի 3 շենքի մոտ հայտնաբերել եւ բերման են ենթարկել 1990 թ. ծնված Ալեքսեյ Ակլունցին, որը 2013 թ. նոյեմբերի 7-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազություն:
Ակլունցը տեղափոխվել է ՁՊՎ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



