«Բավարիան» հրաժարվել է Ալաբային վաճառել «Ռեալին»
SPORTԳերմանիայի չեմպիոն եւ գավաթակիր Մյունխենի «Բավարիան» հրաժարվել է վաճառել պաշտպան Դավիդ Ալաբային Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալին», հաղորդում է AS-ը։
Արքայական ակումբն 50 միլիոն եվրո է առաջարկել Ավստրիայի հավաքականի խաղացողի համար, սակայն մյունխենյան ակումբը մտադիր չէ վաճառել նրա տրանսֆերը 80 միլիոն եվրոյից էժան։
Ալաբայի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը։
«Ռեալը» Ալաբային դիտարկում է որպես իդեալական փոխարինող բրազիլացի պաշտպան Մարսելոյին։
Ալաբան ավարտված մրցաշրջանում «Բավարիայի» կազմում անցկացրել է 46 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել է երկու գոլ, կատարել է չորս գոլային փոխանցում։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



