Օրվա բաղադրատոմս. Ելակի սիրոպով կեքս
LIFEԲաղադրամասեր՝
Կեքս՝
2 հատ ձու
200 գրամ շաքարավազ
120 գրամ սերուցքային կարագ
200 գրամ ալյուր
1 թեյի գդալ փխրեցուցիչ
120 գրամ կաթ
Սիրոպ՝
250 գրամ ելակ
5 գրամ անանուխ
50 գրամ շաքարավազ
200 մլ ջուր
Պատրաստման եղանակ՝
Ձուն հարել, ավելացնել շաքարավազ, հարել։
Ավելացնել կարագ, ալյուր ու փխրեցուցիչ։
Վերջում ավելացնել կաթ։
Խմորը թխել ջեռոցում։



Ելակի ու անանուխի վրա սառը ջուր լցնել։
Միասին եփել 15 րոպե։
Քամել ջուրը։
Հյութին ավելացնել շաքարավազ ու մի քանի րոպե եփել։

Կեքսի վերին շերտը ծակծկել։
Լցնել սիրոպը։
Ցանել շաքարի փոշի ու զարդարել անանուխի տերևով։


1
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding
2
Digital Solutions in the Foreign Exchange Market: IDBank and Rate.Trading at DigiTec 2026
3
Digital Solutions in One Ecosystem: IDBank at DigiTec 2026
4
“You Are Eligible for a Refund of a Loan Overpayment”: IDBank Warns of a New Scam
5
Ucom Is the Strategic Technology Partner of the Non-Artificial CTF 2026 Cybersecurity Competition



