Բրազիլիայի խոշորագույն բանկերից մեկի նախագահին մեղադրել են կոռուպցիայի մեջ
INTERNATIONAL NEWSԲրազիլիայի Սան Պաուլու քաղաքի դաշնային ոստիկանությունը կոռուպցիայի մեղադրանք է առաջադրել Bradesco բանկի նախագահ Լուիս Կարլոս Տրաբուկուի եւ եւս 9 անձանց նկատմամբ, գրում է The Wall Street Journal-ը: Bradesco-ն իր մեծությամբ երկրի երկրորդ բանկն է:
Տեղեկացված աղբյուրի փոխանցմամբ, խոսքը հարկային մարմինների աշխատակիցներին կաշառելու մասին է: Դեռեւս չի հստակեցվում, թե կոնկրետ ինչի մեջ է մեղադրվում 64-ամյա բանկիրը:
Բանկից հայտնել են, որ իրենց փաստարկները կներկայացնեն դատարանում եւ հավելել, որ Bradesco-ն հաստատում է իր հավատարմությունն էթիկական չափանիշներին եւ վստահում է արդարադատությանը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



