Փարիզում անձրեւների պատճառով Սենում ջրի մակարդակը բարձրացել Է ավելի քան չորս մետրով
INTERNATIONAL NEWSՎերջին օրերի տեղատարափ անձրեւները հանգեցրել են Փարիզի սահմաններում 4,15 մետրով Սենի ջրի մակարդակի բարձրացման: Այս մասին հայտնել Է քաղաքի օդերեւութաբանական ծառայությունը: Սպասվում Է, որ արդեն առաջիկա ժամերին կդադարեցվի կցանավերի եւ զբոսանավերի երթեւեկությունը գետի փարիզյան մասով: Դա պետք Է արվի, երբ ջուրը մոտենա 4,3 մետրի նշագծին:
Աջ ափին արդեն ջրածածկ Է եղել Պոմպիդուի առափնյակը, որը կարեւոր դեր Է խաղում քաղաքի ավտոմոբիլային երթեւեկության հարցում: Ջրի տակ Է անցել նաեւ Օրսեի առափնյակի ստորին մասը, որը գտնվում Է արտաքին գործերի նախարարության եւ Էյֆելյան աշտարակի միջեւ:
Սպասվում Է, որ արդեն հունիսի 1-ի երեկոյան Սենում ջուրը կհասնի 5 մետրի նշագծին, իսկ գիշերը կգերազանցի այն: Փարիզի համար ռեկորդային Է 1910 թվականի հեղեղման մակարդակը, երբ ջուրը բարձրացել Էր 8,5 մետրով՝ ողողելով Ֆրանսիայի մայրաքաղաքի տարածքի քառորդ մասը: Այդ ժամանակ հեղեղումը շարունակվել Է ավելի քան մեկ ամիս:
Սպասվում Է, որ հունիսի 2-ին անձրեւները Ֆրանսիայի ամբողջ հյուսիսային եւ կենտրոնական մասում կվերսկսվեն: Եղանակը հնարավոր Է լավանա միայն հունիսի 4-ին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:



