Իտալիայի ոստիկանությունը 324 մլն եվրոյի ունեցվածք Է բռնագրավել մաֆիայից
INTERNATIONAL NEWSԻտալիայի ոստիկանությունը հունիսի 1-ին «նդրանգետա» տեղական մաֆիային պատկանող գույքի բռնագրավման գործողություն Է իրականացրել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ANSA գործակալությանը, բռնագրավված գույքի գումարը գնահատվում Է 324 մլն եվրո:
Ոստիկանությունը կալանք Է դրել մի շարք ընկերությունների, անշարժ գույքի, «նդրանգետա»-ի կլանների հետ կապված անձանց անունով գրանցված ավտոմեքենաների վրա: Գործակալությունը ճշտում Է, որ, բացի Իտալիայի հարավի Ռեջո դի Կալաբրիա քաղաքից, գործողությունն անցկացվել Է Տոսկանայի եւ Աբրուցոյի կենտրոնական մարզերում:
«Նդրանգետա»-ն Իտալիայի խոշորագույն ստվերային հանցավոր կազմակերպություններից մեկն Է, որի հիմնական գործունեությունը կապված Է թմրանյութերի առեւտրի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



