Տեխասում սելֆիի հուշարձան են կանգնեցրել
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի Տեխասի նահանգի Շուգար-Լենդ քաղաքում սելֆիի հուշարձան են կանգնեցրել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով NBC4 հեռուստաալիքին:
Այն իրենից ներկայացնում Է երկու աղջիկների բրոնզե քանդակներ, որոնք իրենց լուսանկարում են քաղաքապետարանի խորապատկերի վրա:
Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ հուշարձանը տասը քանդակներից բաղկացած հավաքածուի բաղկացուցիչ մասն Է, որոնք քաղաքին Է նվիրել նրա բնակիչներից մեկը:
Սոցիալական ցանցերում նոր կոմպոզիցիայի լայն քննարկում Է ծավալվել: Ոչ բոլոր քաղաքացիներն են դրան հավանություն տալիս, մինչդեռ Շուգար-Լենդի քաղաքապետարանում նշում են, որ դեռ մինչեւ հուշարձանի կանգնեցումը նախագծին հավանություն են տվել մի քանի կազմակերպություններ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



