«Կոստա Կոնկորդիայի» նախկին նավապետ Սկետինոյի նկատմամբ դատավճիռն ուժի մեջ են թողել
INTERNATIONAL NEWSԻտալիայի վերաքննիչ դատարանն ուժի մեջ Է թողել «Կոստա Կոնկորդիա» զբոսանավի նախկին նավապետ Ֆրանչեսկո Սկետինոյի նկատմամբ կայացված դատավճիռը, զբոսանավ, որը 2012 թվականին ջրասույզ եղավ Ջիլիո կղզու մոտ: Նավաբեկության զոհ դարձավ 32 մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ֆրանչեսկո Սկետինոն, որը մնացել Է ազատության մեջ, դատական նիստին ներկա չի եղել: Վերաքննիչ դատարանի վճռից հետո նա առայժմ նույնպես կմնա ազատության մեջ, քանի որ իրավունք ունի վիճարկելու այս դատական ատյանի վճիռը:
Իտալիայում գործող իրավաբանական պրակտիկայի համաձայն՝ մեղադրյալը կարող Է բանտ ուղարկվել միայն բոլոր դատական ատյանների, ներառյալ Վերաքննիչ եւ Գերագույն վճռաբեկ դատարանի կողմից գործի քննվելուց հետո:
2015 թվականի փետրվարին դատարանը Սկետինոյին մեղավոր Է ճանաչել նավի խորտակման մեջ եւ դատապարտել 16 տարվա ազատազրկման:



