EgyptAir-ի աղետից հետո Airbus-ն առաջարկում Է ինքնանետվող «սեւ արկղեր» օգտագործել
INTERNATIONAL NEWSAirbus ընկերությունն առաջարկել Է օգագործել «սեւ ակղեր», որոնք կարող են աղետի դեպքում ինքնանետվել ինքնաթիռից՝ վերացնելով դժվարին որոնումների անհրաժեշտությունը: Հունիսի 1-ին այս մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության գլխավոր ինժեներին:< /p>
Գործակալության տվյալներով՝ Airbus-ում նշում են, որ մայիսի 19-ին Միջերկրական ծովում Եգիպտոսի EgyptAir ընկերության հանրանավի կործանումը եւս մեկ փաստարկ Է ինքնաթիռների այս տիպի ինքնագրիչների օգտին:
«Եթե մենք ինքնանետվող «սեւ արկղեր» ունենայինք, շատ ավելի հեշտ կլիներ դրանք գտնելը»,- մեջբերում Է գործակալությունն ընկերության ինժեներական ապահովման գծով փոխնախագահի հայտարարությունը, ով նաեւ հավելել Է, որ Airbus-ն արդեն աշխատում Է դրա վրա:
Ինչպես նշում Է գործակալությունը, ինքնանետվող «սեւ արկղերն» աղետի դեպքում կանջատվեն ինքնաթիռի պոչամասից եւ կմնան ջրի մակերեւույթին՝ տալով աղետի ազդանշան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



