Ուորլիքը հունիսին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հույս է հայտնել
INTERNATIONAL NEWSԵԱՀԿ Մինսկի խումբը հույս ունի, որ հունիսին տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում: Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ անցկացրել ենք կարևոր բանակցություններ ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման շուրջ: Մենք ակնկալում ենք հունիսին նախագահների հանդիպում»,- գրել է Ուորլիքը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հունիսի 2-ին հանդիպելու է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



