Բեռլին կմեկնի «Յուվենտուս»-ի 22 ֆուտբոլիստ
SPORTԹուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին արդեն ընտրել է այն ֆուտբոլիստներին, ովքեր կմեկնեն Բեռլին, որտեղ էլ հունիսի 6-ին կկայանա Չեմպիոնների լիգայի մրցաշարի եզրափակիչը` «Բարսելոնա»-ի դեմ:
Գերմանիա կմեկնի 22 ֆուտբոլիստ: Նախկինում հայտնի էր դարձել, որ վնասվածքի պատճառով չի կարողանա խաղալ պաշտպան Ջորջիո Կյելինին: Չնայած այս հանգամանքին` նա թիմի հետ Բեռլին կմեկնի:
Ինչպես հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը, ամբողջական ցանկն ունի հետևյալ տեսքը. Բուֆոն, Օգբոննա, Պոգբա, Պեպե, Մարկիզիո, Մորատա, Տևես, Կոման, Լյորենտե, Դե Չելյե, Բոնուչի, Պադոին, Պիռլո, Վիդալ, Լիխշտայներ, Ստուրարո, Ստորարի, Մատրի, Էվրա, Ռուբինյո, Պերեյրա:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



