Yerevan, 24.April.2026,
00
:
00
BREAKING


Ինչպե՞ս են նշում Երեխաների պաշտպանության միջազգային օրը տարբեր երկրներում (լուսանկարներ)

LIFE

Operativ.am-ը գրում է.

Երեխաների պաշտպանության օրը նշվում է 1950 թ-ից Կանանց միջազգային ժողովրդավարական ասոցիացիայի նախաձեռնությամբ: ՄԱԿ-ը պաշտպանեց այդ նախաձեռնությունը և համագործակցեց այն տարածելու համար` անվանելով այդ օրը երեխաների իրավունքների պաշտպանության օր և դարձնելով երեխաների կյանքի և առողջության պաշտպանությունը իր առաջնահերթ ուղղություններից մեկը:

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը նշվում է հունիսի 1-ին, սակայն տարբեր երկրներ յուրովի և տարբեր օրերի են նշում այն:

Հայաստանում Երեխաների պաշտպանության օրը նշվում է հենց հունիսի 1-ին` ամռան առաջին օրը: Այս օրը բոլոր երեխաների համար յուրահատուկ տոն է: Ամենուր կազմակերպվում են ուրախ միջոցառումներ, համերգներ, խաղեր, կրկեսային ներկայացումներ: Երեխաների համար օրը կարծես հեքիաթի է վերածվում:

Ռուսաստանում Երեխաների պաշտպանության օրը նշում են հունիսի 1-ին: Այդ օրը ռուս երեխաների համար ուրախ միջոցառումներ են կազմակերպում. երգում, պարում են դպրոցներում, մանկապարտեզներում, իսկ այգիներում՝ տոնական միջոցառումներ են կազմակերպվում:

Ճապոնիայում Երեխաների պաշտպանության օրը նշում են տարին երեք անգամ: Մարտի 3-ին նշում են Աղջիկների օրը: Այն նախատեսված է միայն փոքր աղջիկների համար: Ամեն տարի այդ օրն աղջիկների մայրիկները տանը գեղեցիկ մանկական տիկներիկների ցուցադրություն են կազմակերպում, ապա դրանք նվիրում իրենց դուստրերին:

Մայիսի 5-ին նշում են Տղաների օրը: Այդ օրը, բոլոր այն ընտանիքները, որտեղ կան տղա երեխաներ, իրենց դռնից կախում են ձկան պատկերով դրոշ, որը համարվում է հաջողության և ուժի խորհրդանիշ: Եթե տանը կան շատ տղաներ, ապա կախում են կանաչ-երկնագույն դրոշներ: Նման դրոշների մեծ քանակությունը վկայում է, որ տանը շատ տղաներ կան:

Եվ նոյեմբերի 15-ին Ճապոնիայում նշում են Երեխաների օրը, որը կոչվում է «Յոթ-հինգ-երեք»: Ճապոնական ավանդույթների համաձայն, 3-ը, 5-ը, 7-ը մանկության ամենաերջանիկ տարիքներն են: Այդ պատճառով էլ ամեն տարի այս տարիքի երեխաները ուրախ տոնում են իրենց տոնը:

Հարավային Կորեայում այս տոնը գալիս է դեռևս 1923 թ-ից: Այն, ի սկզբանե, եղել է տղաների համար: Երեխաների պաշտպանության օրը Կորեայի Հանրապետությունում համազգային տոն է: Այն նշվում է ամեն տարի մայիսի 5-ին: Այս օրը բոլորը երեխաներն ուրախ են և երջանիկ, ծնողները նրանց տալիս են ամենացանկալի նվերները: Երեխաների մեծ մասը նաև այդ օրը կորեական ազգային հագուստ է հագնում:

Կոլումբիայում ամեն տարի հուլիսի 4-ին նշում են Երեխաների պաշտպանության օրը: Այս օրը երկրի տարբեր դպրոցներում բազմազան միջոցառումներ են լինում: Երեխաները սովորաբար տարբեր դիմակներ են կրում, հագնվում են ծաղրածուների նման և քայլում փողոցներով: Ամենուր ուրախ տրամադրություն է տիրում:

Բրազիլիայում տոնը նշում են օգոստոսի 15-ին: Այդ օրը նաև Համաճարակների դեմ պայքարի ազգային օրն է: Այդ պատճառով էլ ամեն տարի այդ օրը բժիշկները հետազոտում են բոլոր երեխաներին` դրանով ընդգծելով երեխաների առողջությանը տրվող մեծ կարևորությունը:

Շվեդիայում ևս նշում են Աղջիկների տոն և Տղաների տոն: Օգոստոսի 7-ին Շվեդիայում նշվում է Տղաների օրը, որն անվանում են նաև Խեցգետնի տոն: Տոնը նման անվանում է ստացել, որպեսզի տղաները խեցգետնի նման ուժեղ լինեն: Այդ օրը երեխաները հագնում են խեցգետնի պատկերով հագուստներ, ուրախ և ծիծաղաշարժ ելույթներ են ունենում: 

Իսկ դեկտեմբերի 13-ին Շվեդիայում նշում են Աղջիկների օրը, որը նաև անվանում են Լյուսիա աստվածուհու տոն: Լյուսիան աստվածուհի է եղել, ով, ըստ շվեդական ավանդազրույցների, պաշտպանում է աղջիկներին: Ամեն տարի այդ օրը աղջիկները վերածվում են փոքրիկ աստվածուհիների, որոնք բարի գործեր են անում և օգնում մյուս երեխաներին:

Իսլամական երկրների մեծամասնությունում պասի 14-րդ օրը նշվում է «Կոնֆետի օրը», որը երեխաների համար ամենաուրախ օրն է: 

Արևմտյան Աֆրիկայի երկրներում կա հատուկ «մանկական կառնավալ», որը տևում է մի ամբողջ ամիս: Աֆրիկայի բնակիչները պատմականորեն սիրում են երգել և պարել: Մանկական կառնավալի ժամանակ` չնայած մարդկանց կենսապայմաններ տարբերությանը, բոլոր երեխաներն ուրախ և երջանիկ են: 

Իսպանիայում Երեխաների պաշտպանության օրը նշվում է հունվարի 5-ին:Այն իրականում կրոնական տոն է և իսպաներենից թարգմանվում է որպես «Կախարդանքի թագավորի տոն»: Սկսած հունվարի 5-ի երեկոյից մինչև հաջորդ օրվա առավոտն Իսպանիայում ամենուր կարելի է տեսնել մեքենաների շքերթներ, որտեղ «երեք թագավորները» երեխաներին բաժանում են տարբեր քաղցրավենիքներ: Երբ մեքենաների շքերթը հասնում է քաղաքային կամ շրջանային վարչական շենքի մոտ, այն երեխան, ով առաջինը կնստի «թագավորներից» մեկի մոտ` կստանա հատուկ նվեր, սակայն պետք է խոստանա, որ լավ և ջանասիրաբար կսովորի եկող տարում:

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation