Կուզենայի Հաղթանակի զբոսայգի գնալ, բայց ծնողներիս պիտի օգնեմ (տեսանյութ)
VIDEO1in.am-ը գրում է.
Կոտայքի մարզի Ակունք և Արամուս գյուղի երեխաների մեծ մասը հունիսը մեկը նշում են երեկոյան ընտանեկան միջավայրում։ Իսկ մինչ այդ երեխաները այգիներում, դաշտերում օգնում են ծնողներին։ 14-ամյա Արսենը նկատում է՝ իր համար վաղուց խաղալու, զվարճանալու ժամանակն անցել է, պետք է աշխատի, հորը թիկունք լինի։
Արամուսում շատերն են Արսենի նման հունիսմեկյան զվարճանքներից զրկված, ընդ որում՝ երեխաները գիտակցաբար ծնողներից ոչինչ չեն խնդրում, ասում են՝ առանց այն էլ ծնողների համար դժվար է, հոգսերը քիչ չեն։
Ակունք գյուղից Գագիկը դեռ չի գիտակցում,որ ծնողներին պետք է օգնի, բայց արդեն հասկացել է՝ ծնողներից շատ բան խնդրել չի կարող, շատ է լսել՝ փող չկա։ Ընկերներով որոշել են, որ փողոցում կխաղան, կերգեն ու կպարեն։
Տեսանյութը՝ 1in.am-ի
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



