Yerevan, 15.June.2026,
00
:
00
BREAKING


Past.am-ը մեկ տարեկան է. շնորհավորում են հասարակական, քաղաքական գործիչներն ու գործընկերները

INTERVIEW

Հունիսի 1-ը ոչ միայն ամռան առաջին օրն է և Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Այսօր նաև Past.am լրատվական կայքի ծննդյան օրն է: 2015 թվականի հունիսի 1-ից մենք սկսեցինք կանոնավոր աշխատանքը՝ նպատակ ունենալով ընթերցողին տրամադրել հավաստի տեղեկատվություն, խոսափող դառնալ անաչառ, բազմակողմանի տեսակետների համար:

Կարճ ժամանակահատվածում կայքը դարձավ հանրապետության առաջատար էլեկտրոնային լրատվամիջոցնորից մեկը: Similarweb.com կայքի վերջին ամսվա տվյալներով՝ Past.am-ը զբաղեցնում է երկրորդ տեղն իր դիտումների քանակով: Ձեզ ենք ներկայացնում հասարակական, քաղաքական գործիչների, լրագրողների բարեմաղթանքները, որոնց հետ բազմիցս մեր կայքը համագործակցել է:

Իրավաբան Տիգրան Սարգսյան. «Սրտանց շնորհավորում եմ Past.am լրատվական կայքի տարեդարձը: Ժողովրդավարական հասարակությունում անգնահատելի է ազատ և օբյեկտիվ լրատվամիջոցի դերն ու նշանակությունը: Past.am լրատվական կայքն ընդգծված առաջատարն է լրատվական դաշտում, վայելում է ընթերցողների վստահությունը:

Կայքի կոլեկտիվին ցանկանում եմ կամք, համառություն և համբերություն՝ սկսած արժեքավոր աշխատանքը մինչև վերջ հաջողելու և հայրենիքի զարգացմանը աջակցելու համար»:

Shabat.am կայքի տնօրեն Տաթև Այվազյան. «Շնորհավորում եմ Past.am լրատվական կայքի տարեդարձը: Բոլոր աշխատակիցներին ցանկանում եմ բեղում աշխատանքային տարիներ: Լինելով լրատվական կայքի խմբագիր՝ գլխավոր մաղթանքս, թերևս, կլինի այն, որ ամեն գնով փորձեք պահպանել օբյեկտիվությունը, երբեք չտրվեք սադրանքներին: Լրատվություն մատուցող կայքերի դերն ու նշանակությունը հայ հասարակության բավականին կարևոր է: Past.am-ն ունի հետևորդների զգալի քանակ, թող դրանք օրեցօր ավելանան»:

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյան. «Այսօրվա լրատվական դաշտի գլխավոր գործոնն անկախությունն է: Ցանկանում եմ, որ անկախ մնաք, քաղաքական պատվերներից զերծ: Ինչքան ես եմ հասցրել շփվել կայքի հետ, կարող եմ ասել, որ մասնագիտական առումով գրագետ, կայացած կայք է: Հաջողություն Ձեր աշխատանքներին»:

ՀՀ ԱԺ պատգամավոր, լրագրող Մարգարիտ Եսայան. «Սիրելի՛ լրագրողներ, շնորհավորում եմ , մեկ տարեկան լրատմիջոցը դեռ մանուկ է, դուք դեռ երկար և դժվարին ճանապարհ ունեք անցնելու, վստահ եմ, կանցնեք պատվով, քանի որ առիթներ եղել են աշխատելու, տեսել եմ, որ կա բարեխղճություն, գործին նվիրված եք և գրագետ, ուրեմն՝ առաջ, մեծացեք և դարձեք առաջատար հայաստանյան լրատվական դաշտում, այս դաշտին պրոֆեսիենալները օդու ջրի պես են անհրաժեշտ»։

ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայան. «Մեկ տարի առաջ «Փաստ» լրատվականը ոտք դրեց լրատվական աշխարհ խոստումնալից մեկնարկով։ Ճաշակով գույներ, թեմաների արդյունավետ բաժանում և, որ ամենակարևորն է, ճիշտ բովանդակություն։

Մեկ տարում Փաստն ապացուցեց, որ մեկ տարի առաջ ստացածս առաջին տպավորությունս ճիշտ էր ու մեկ տարում Փաստն ավելի առաջ գնաց։ Լրատվամիջոցի համար ամենագլխավոր պայմանն անկախությունն է, որն էլ կապահովի օբյեկտիվություն, Փաստում ես հենց դա եմ տեսնում։

Մաղթում եմ, որ Փաստը շարունակի մնալ անկախ ու երբեք չիջեցնի իր մակարդակը ու չհավասարվի քաղաքական միավորի։ Ինձ համար անկախ մեդիան վերքաղաքական է»:

Հ.Գ. Այսօր իր ծննդյան տարեդարձն է նշում նաև Արսեն Բաբայանը; Մեր խմբագրակազմը նրան մաղթում է մասնագիտական և անձական մեծ նվաճումներ:

Լևոն Փանոսյան

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future