Մոսկվայում ավիավթարի զոհ դարձած 4 հայերից երկուսը երեխաներ են
SOCIETYՄոսկվայի մարզի Իստրինսկի ջրամբարի մոտ օգոստոսի 8-ին տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով 4 հայազգի զոհվածների թվում երկու երեխա կա՝ 8 տարեկան Էրիկ և 10 տարեկան Օֆելյա Գելչյանները։
Այս մասին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությանը տեղեկացրել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը
Ինչպես Tert.am–ը տեղեկացրել էր ավելի վաղ, զոհված հայազգի մյուս երկու ուղևորներն են Լարիսա (25 տարեկան) և Պավել Մանուկյանները (26 տարեկան):
Հիշեցնենք, որ վթարը տեղի էր ունեցել օգոստոսի 8-ին՝ ժամը 21.16-ի սահմաններում, երբ չբացահայտված հանգամանքներում բախվել էին «Սեսսնա 206» մակնիշի և «Ռոբինսոն 44» մակնիշի ուղղաթիռները։ Վթարի հետևանքով զոհվել էին 2 օդաչուներն ու 7 ուղևորները։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



