Շինությունից գողություն կատարող երիտասարդները հայտնաբերվել են
SOCIETYՈստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ՝ բաժին է ներկայացել 27-ամյա Վահագն Ղ.-ն, իսկ ժամեր անց հայտնաբերվել եւ բերման են ենթարկվել 22-ամյա Մհեր Ո.-ն եւ 23-ամյա Էդգար Ա.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրանք տվել են խոստովանական բացատրություններ, որ մայիսի 19-ին, ժամը 1-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի 1-ին փողոցի տներից մեկի հետնամասում գտնվող շինությունից կատարել են էլեկտրական շարժիչի գողություն:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ շարժիչը պատկանում է 55-ամյա Գեւորգ Հ.-ին, ով հրավիրվել է բաժին եւ հայտնել, որ իրեն պատճառվել է մոտ 300.000 դրամի վնաս:
Վահագն Ղ.-ն ներկայացրել է գողացված էլեկտրական շարժիչը:
Կատարվում է քննություն:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



