Սիրիայի հյուսիսում ավիահարվածների հետևանքով 42 քաղաքացի է զոհվել. դիտորդ
INTERNATIONAL NEWSՍիրիայում առնվազն 42 քաղաքացի, այդ թվում` 5 երեխա է զոհվել ռեժիմի, ռուսական և ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիայի` չորեքշաբթի հասցրած ավիահարվածների հետևանքով երկրի հյուսիսային շրջաններում:
Ինչպես տեղեկացնում է Agence France Presse-ը, վկայակոչելով Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալները, կառավարության ռեժիմի հասցրած ավիահարվածների հետևանքով 15 քաղաքացիական անձ է զոհվել Հալեպ նահանգում:
ԱՄՆ-ի ղեկավարած միջազգային կոալիցիայի ավիահարվածների հետևանքով 6 քաղաքացի է զոհվել Հալեպի Մանբիժ քաղաքում և 10 մարդ Ռաքքայում: Երկու քաղաքներում էլ վերահսկողություն են հաստատել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



