ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկելու է Սիրիայի հումանիտար իրադրությունը
INTERNATIONAL NEWSՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունիսի 2-ին քննարկելու է Սիրիայի հումանիտար իրադրությունը, բրիֆինգով հանդես կգան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրան եւ գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Սթիվեն Օ՛Բրայենը:
«Ուրբաթ օրը Սիրիայի հումանիտար իրադրության շուրջ կկայանան կոնսուլտացիաներ Ստաֆան դե Միստուրայի եւ Սթիվեն Օ՛Բրայենի բրիֆինգով»,- հայտարարել է ՄԱԿ-ին առընթեր Ֆրանսիայի (հունիսին նախագահում է ԱԽ-ն) մշտական ներկայացուցիչ Ֆրանսուա Դելատրը:
Ֆրանսիացի դիվանագետը նշել է տեղում իրադրության «խիստ անհանգստացնող» վատացումը, չնայած Սիրիայի աջակցման միջազգային խմբի կողմից գործադրվող ջանքերին:
«Ֆրանսիան հորդորում է ՄԱԿ-ին, մասնավորապես, Պարենավորման համաշխարհային ծրագրին՝ հումանիտար գործողություններ ձեռնարկել կարիքավոր բոլոր շրջաններում՝ գերակայությունը տալով Դարայային եւ Մուադամիային, որտեղ խաղաղ բնակիչները հայտնվել են սովամահության եզրին»,- ասել է Դելատրը՝ ամփոփելով Խորհրդի աշխատանքի ծրագրի համաձայնեցման արդյունքները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



