Պակիստանում առնվազն քսան մարդ Է զոհվել փոթորկի հետեւանքով
INTERNATIONAL NEWSՊակիստանի հյուսիսում առնվազն քսան մարդ Է զոհվել, եւս գրեթե100 բնակիչներ տուժել են սաստիկ փոթորկի հետեւանքով: Այդ մասին հունիսի 2-ին հայտնել են տեղական զանգվածային լրատվամիջոցները:
The Pakistan Observer թերթը նշում Է, որ հունիսի 1-ի երեկոյան ամպրոպը՝ քամու՝ ժամում 148 կիլոմետրից ավելի պոռթկումներով մոլեգնել Է Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում եւ հարեւան Ռավալփինդի քաղաքում: Փենջաբի նահանգի մի քանի շրջաններ հոսանքազրկվել են: Տարերքի հարվածից մարդկանց մեծ մասը զոհվել Է շենքերի փլվելու եւ ծառերի տապալման հետեւանքով:
Բացի դրանից, վատ եղանակային պայմանների պատճառով բոլոր չվերթերը Բենազիր Բհուտոյի անվան օդանավակայան հետաձգվել են. ժամանող ինքնաթիռներն ուղարկվել են Լահոր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



