ԵՄ-ն հետաձգել է Վրաստանի համար անայցագիր ռեժիմի մասին որոշումը
INTERNATIONAL NEWSԵվրամիության անդամ երկրները հետաձգել են Վրաստանի քաղաքացիների համար անայցագիր ռեժիմի սահմանման հարցի վերաբերյալ որոշման ընդունումը: Այդ մասին հունիսի 1-ին հայտնել է Reuters գործակալությունը: Համաձայնագրին դեմ են արտահայտվել Ֆրանսիան եւ Գերմանիան:
Այդ թեման քննարկվել է ԵՄ-ի մշտական ներկայացուցիչների կոմիտեում: «Թուրքիան, Ուկրաինան եւ Կոսովոն նույնպես պետք է այցագրերի չեղարկման հետաձգման սպասեն, որովհետեւ դաշինքն ավելի զգուշավոր դիրք է բռնել ներգաղթի հետ կապված մտահոգությունների պայմաններում»,- նշել է երկրներից մեկի պատվիրակության ներկայացուցիչը:
Ճշտվում է, որ Եվրոպայի քաղաքական գործիչները Վրաստանի հետ այցագրային ռեժիմի հարցի քննարկմանը կվերադառնան հաջորդ շաբաթ, նախքան ձեռնամուխ կլինեն Ուկրաինայի շուրջ համանման բանակցություններին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



