Լևոն Արոնյանը 4-րդն է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում
SPORTՇախմատի միջազգային ֆեդերացիան (FIDE) հրապարակել է նոր վարկանիշային աղյուսակը. շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն (2792) աղյուսակում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:
Առաջինից երրորդ հորիզոնականները զբաղեցրել են աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Ֆաբիանու Կարուանան (ԱՄՆ):
Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն 100-ի մեջ ընդգրկվել են նաև Գաբրիել Սարգսյանը (59-րդ հորիզոնական), Վլադիմիր Հակոբյանը (65-րդ հորիզոնական) և Սերգեյ Մովսիսյանը (89-րդ հորիզոնական):
Կանանց վարկանիշային աղյուսակում լավագույն 100-ի մեջ են ընդգրկվել հայ շախմատիստուհիներ Էլինա Դանիելյանը (39-րդ հորիզոնական) և Լիլիթ Մկրտչյանը (48-րդ հորիզոնական):
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



