Yerevan, 18.April.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանը ներդրել է ԻԿԱՕ-ի կարճ օդային երթուղիների ծրագիրը, չի բացառվում տոմսերի գների էժանացումը

SOCIETY

Հայաստանի երկու քաղաքացիական օդանավակայաններում` «Զվարթնոց»-ում և «Շիրակ»-ում, ամբողջովին ներդրվել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) ստանդարտ հանդիսացող Արտադրողականության վրա հիմնված նավիգացիոն ծրագիրը (PBN): Դրա արդյունքում դժվար ռելիեֆ ունեցող երկրներին առաջարկվում են մատչելի ու արդիականացված օդային ճանապարհներ, ինչը ենթադրում է նաև թռիչքների արժեքի իջեցում:«Հայաէրոնավիգացիա»-ի գլխավոր տնօրեն Արթուր Գասպարյանը լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ նշյալ համակարգի ներդրումը կարող է նպաստել ավիատոմսերի գների էժանացմանը: «Եթե օդանավ շահագործող ավիաընկերությունները ավելի կարճ թռչեն, ավելի քիչ վառելիք ծախսեն, դա պետք է ազդի նաև ավիատոմսերի գների վրա, ինչ-որ էժանացումներ պետք է լինեն` ներդնելով ավելի կարճ օդային երթուղիները»,-ասաց Գասպարյանը` հավելելով, սակայն, որ դրա համար պետք է ամիսների կամ տարեկան վերլուծություն ավիաընկերությունների կողմից, քանի որ PBN-ը մի քանի օր է, ինչ ներդրվել է Հայաստանի օդանավակայաններում:

«Սակագների փոփոխությունները կախված կլինեն ավիաընկերություններից, որոնք այդ նոր ընթացակարգերը կօգտագործեն: Ընդամենը 5 օր առաջ է ներդվել այն, ավիաընկերությունը պետք է զգա, թե որքանով է դա ազդում իր վրա: Պետք են ամսական ու տարեկան վերլուծություններ»,-ընդգծեց Գասպարյանը: Նա նաև նկատեց, որ ավիատոմսերի գների վրա ազդում է Ուկրաինայի օդային տարածքի փակ լինելը, որի պատճառով եվրոպական ավիաընկերությունների համար 20-30 տոկոսով երկարել է տարածքը, հետևաբար նաև ծախսերն են ավելացել, ինչը տոմսերի գնի վրա բասացականորեն է ազդում:

Արթուր Գասպարյանի խոսքով` PBN-ի ներդրումը թույլ է տալիս, որ լիարժեքորեն օգտագործվեն նոր ինքնաթիռների ավտոմատացված համակարգերը: «Թռիչքային անվտանգության տեսանկյունից շատ կարևոր էր այս ծրագրի ներդրումը մեզ` հատկապես լեռնային ռելիեֆով երկրի համար, քանի որ ավտոմատացվում են թռիչք-վայրէջքի ընթացակարգերը, որովհետև այսօր ժամանակակից օդանավերը հագեցած են այդ սարքավորումներով: Չունենալով նման ընթացակարգեր այստեղ` նշանակում է չիրացնել օդանավերի բոլոր հնարավորությունները: Կոնկրետ Հայաստանի համար PBN ծրագիրը թույլ տվեց, որ սարերի արանքով, ավելի կարճ ու անվտանգ ճանապարհով օդանավը վայրէջք կատարի»,-ընդգծեց Գասպարյանը:

Արթուր Գասպարյանը տեղեկացրեց, որ ծրագրի ներդրման ծախսերը հոգացել է իրենց ընկերությունը, որը կազմել է ընդհանուր առմամբ 250 հազար եվրո: «Մեր ընկերությունն է հոգացել ծախսերը: Ընթացակարգերի հաշվարկն ու դիզայնը կատարվել է գերմանական «Ավիակոնսալթ» ընկերության կողմից, որը ընտրվել է մրցույթի արդյունքում: Առաջին փուլի աշխատանքները 100 հազար եվրո են կազմել, երկրորդ փուլում ծախսվել է 100-150 հազար եվրո, ընդհանուր ծախսվել է 200-250 հազար եվրո»,-հայտնեց նա:

Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) Եվրոպայի կենտրոնի ներկայացուցիչ Սվեն Հալեն էլ տեղեկացրեց, որ Հայաստանը տարածաշրջանի առաջին երկրներից է, որ ներդրել է նշյալ ծրագիրը, ինչն ամբողոջովին ավարտին է հասցվել այս տարվա մայիսի 26-ին: «Նավիգացիոն համակարգերի աշխատանքը համապատասխանեցվել է միջազգային ստանդարտներին, ու այս փորձը մեծ օգուտ կբերի բոլոր այն երկրներին, որոնք դեռևս չեն իրականացրել PBN-ի ներդրումը»,-հավելեց նա:

Անի Նազարյան

 

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers