Գրիգորի Մարգարյանի գնած շենքը 20 միլիոն արժե
ECONOMICSԱԺ պատգամավոր Գրիգորի Մարգարյանի ընտանիքը նախորդ տարվա ընթացքում մի քանի ավտոմեքենա եւ արտադրական ու հասարարակական նշանակության կառույցներ է ձեռք բերել:
Ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված պատգամավորի 2015թ-ի տարեկան հայտարարագրի՝ Մարգարյանը նախորդ տարի 850 հազար դրամով արտադրական նշանակության շինություն է գնել, բայց տարեվերջին, չնայած որ շինությունը չէր օտարվել՝ այն արդեն առկա չէ հայտարարագրում: Եվս մեկ շինություն՝ արդեն 20 միլիոն դրամով, նույնպես ձեռք է բերվել անցյալ տարվա ընթացքում:
2015թ-ին Գրիգորի Մարգարյանը գնել էր երկու ավտոմեքենա՝ 33 միլիոն դրամ արժողությամբ PORSCHE CAYENNE 3.6 եւ 38 միլիոն դրամ արժողությամբ LEXUS GX 460: Մեկ այլ PORSCHE CAYENNE 3.6 մակնիշի ավտոմեքենա էլ պատգամավորը վաճառել է ընդամենը մեկ միլիոն դրամով, LEXUS GX 460 մակնիշի ավտոմեքենա էլ՝ 35 միլիոնով:
ՀՀԿ խմբակցության անդամ պատգամավորի դրամական միջոցները նախորդ տարի կազմել են երկու միլիարդ 110 միլիոն դրամ եւ 815 հազար ԱՄՆ դոլար: Իսկ նրա մեկ տարվա աշխատավարձն էլ կազմել է վեց միլիոն 954 հազար դրամ: Բացի այդ նա որպես ժառանգություն է ստացել 850 հազար դրամ արժողությամբ անշարժ գույք:
Պատգամավորի կինը՝ Ժաննա Մարգարյանը հասարակական նշանակության երկու շինություն է ձեռք բերել՝ համապատասխանաբար երեք եւ ինը միլիոն դրամով: Նա երեք միլիոն դրամով SKODA ROOMSTER 1.4 մակնիշի բեռնատար ավտոմեքենա է գնել: Իսկ պատգամավորի կնոջ հայտարարագրած դրամական միջոցներն էլ կազմել են 360 հազար ԱՄՆ դոլար:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան