Ներգաղթյալների հոսքը սպառնալիք Է ԵՄ-ի երկրների համար. Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Հեմոնդը հայտարարել է, որ Եվրամիության տարածքում հայտնված աֆրիկացի միգրանտների հոսքը սպառնում է ԵՄ-ի երկրների սոցիալական ապահովության համակարգին եւ կենսամակարդակին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Նրա խոսքով՝ ԵՄ-ն ի վիճակի չէ «տեղավորել աֆրիկացի միլիոնավոր միգրանտների»: Հեմոնդը նաեւ ասել է, որ Եվրոպայում սահմանների անվտանգության ճգնաժամը կարող է լուծվել միայն բոլոր նրանց հայրենադարձման ճանապարհով, ովքեր իրավունք չունեն ապաստան պահանջել:
Վերջին ամիսներին տասնյակ հազարավոր միգրանտներ կյանքի համար վտանգավոր պայմաններում հատել են Միջերկրական ծովը Եվրոպա հասնելու համար: Նրանցից հազարավորները փորձել են Մեծ Բրիտանիա հասնել Ֆրանսիայից՝ Լա Մանշի տակով անցնող ստորգետնյա թունելով:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



