Քուրդ զինյալները կրակ են բացել զինվորական ուղղաթիռի դեմ. սպանվել է թուրք զինվոր
INTERNATIONAL NEWSԹուրքական իշխանությունների կողմից քուրդ զինյալների ճամբարները ուժգին ռմբակոծությունից հետո քուրդ զինյալները տարբեր հատվածներում թուրք զինվորականների եւ ոստիկանների դեմ գործողություններ են սկսել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի հարավ-արեւելյան Շրնաք նահանգի Բեյթուշեբափի շրջանում PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) զինյալները հակաօդային զինատեսակներից կրակ են բացել Sikorsky տիպի ռազմական ուղղաթիռի վրա։
Քուրդ զինյալների հարձակման հետեւանքով սպանվել է ուղղաթիռում գտնվող թուրք զինվորականներից մեկը, վիրավորվել՝ 7-ը։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



