Բացառիկ հնարավորություն. այսուհետ «Կենտրոն» հեռուստաընկերության հաղորդումները հասանելի կլինեն 400.000 ֆրանսահայերի համար (տեսանյութ)
VIDEOԱմռան առաջին օրվանից` արբանյակային հեռարձակումից զատ, Ֆրանսիայում ապրող մոտ 400.000 հայ բացառիկ հնարավորություն կստանա «Կենտրոն» հեռուստաընկերության հաղորդումները դիտել «ՖՐԻԲՈՔՍ»-ի միջոցով: «ՖՐԻԲՈՔՍ»-ը ֆրանսիական առաջատար ինտերնետ ծառայությունների մատակարար «ՖՐԻ» ընկերության կողմից տրամադրվող մոդեմն է, որն ամբողջ աշխարհից Ֆրանսիայի հեռուստադիտողներին 699 հեռուստաալիք է մատուցում:
Ֆրանսիական կողմի հետ կնքած պայմանագրի համաձայն՝ «ՖՐԻԲՈՔՍ»-ի հեռուստաալիքների ցանկում «Կենտրոն» հեռուստաընկերությունը 649-րդն է:
Ֆրանսիայում բնակվող մեր հայրենակիցները մեծ ուրախությամբ և ոգևորությամբ են ընդունել այս լուրը: Մանրամասները` տեսանյութում.
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



