Սիլոփիում քրդերը 4 թուրք ոստիկանի են սպանել
SOCIETYԹուրքիայի Շըրնաք նահանգի Սիլոփի գավառում երկրում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) կողմից ոստիկանության դեմ լարած թակարդի հետևանքով կրկին ոստիկաններ են զոհվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական &l aquo;Միլլիեթ» պարբերականը:
Քուրդ զինյալները գործի են դրել ռումբն այն ժամանակ, երբ Սիլոփիի Բաշաք թաղամասում անցնելիս է եղել թուրքական իրավապահ մարմիններին պատկանող զրահամեքենան: Պայթյունի հետևանքով մեքենայում գտնվող 4 ոստիկանները ծանր վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց: Չնայած բժիշկների ցուցաբերած միջամտությանը՝ ոստիկանների կյանքը փրկել չի հաջողվել:
Ոստիկանությունը թաղամասում լայնածավալ գործողություններ է սկսել, տեղ-տեղ շարունակում են լսվել կրակոցի ձայներ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



