Սիրիայի կառավարությունն ԻՊ-ից նավթ չի գնում. Ասադի խորհրդական
INTERNATIONAL NEWSՍիրիայի կառավարությունը չի զբաղվում նավթի առևտրով «Իսլամական պետություն»ահաբեկչական խմբավորման հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը ՝ վկայակոչելով«Նովոստի» գործակալությունը, այս մասին հունիսի 2-ին հայտարարել է Սիրիայի նախագահի խորհրդական Բուսեյնա Շաաբանը:
«Սիրիական կառավարությունը երբեք չի վաճառել ու չի գնել նավթ ահաբեկիչներից»,- ասել է նա: Նրա խոսքով՝ «շատ ենթադրություններ գոյություն ունեն, սակայն պետք չէ դրանց հավատալ»:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մեղադրել էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ԻՊ-ից նավթ գնելու մեջ: Սիրիայի նավթի և բնական պաշարների նախարար Սուլեյման ալ-Աբասը հերքել էր այդ մեղադրանքները:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



